Մուսա Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Աստոն Վիլան», «Վեսթ Հեմը» և «Լիդսը»: Անձամբ ֆուտբոլիստը, նույնպես պատրաստվում է հեռանալ «Լիոնից»։ Ալեքսանդր Լակազետի ժամանումից հետո նա կորցրեց կայուն տեղը բազայում:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն Լիգա 1-ում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։