Էդին Ջեկոն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»:

Ներաձուրիների կազմում գոլերից մեկը խփեց Էդին Ջեկոն։

Այսպիսով, բոսնիացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի իր կարիերայի երեք կիսաեզրափակիչներից յուրաքանչյուրում: