Անգլիական ակումբը ցանկանում է գնել Աուրելիեն Չուամենիին

«Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Աուրելիեն Չուամենիի ծառայություններով, հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է իր թիմում տեսնել ֆրանսիացուն։

Նշենք, որ անցյալ տարի Չուամենին «Ռեալ» է տեղափոխվել «Մոնակոյից» 80 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։