«Բավարիան» դեռ որոշում չի կայացրել Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի հետ կապված

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային արժեքի մասին:

Նշենք, որ «Նապոլիի» ղեկավարությունը 150 միլիոն եվրո է պահանջում իր հարձակվողի դիմաց:

«Երբ խոսքը գնում է նման գումարի մասին, մենք պետք է մեզ հարց տանք՝ ֆուտբոլիստը երաշխիքներ տալի՞ս է այս գումարի համար։ Դա միանշանակ մեծ ռիսկ կլիներ»,- Կանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այս մրցաշրջանում 24-ամյա Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո: