Ժոան Լապորտա. ««Բարսելոնան» միշտ կլինի նրա տունը»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Սերխիո Բուսկետսի՝ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին։

Ավելի վաղ կատալոնացիները պաշտոնապես հայտարարել էին մրցաշրջանի ավարտից հետո 34-ամյա կիսապաշտպանի հեռանալու մասին։

«Նա օրինակելի մարդ է, բացառիկ ֆուտբոլիստ, որը եկել էր Լա Մասիայից: Բուսկետսը 15 տարի պաշտպանում է «Բարսայի» գույները և այն ֆուտբոլիստներից է, ովքեր թիմի ողնաշարի մի մասն են:

Բացի այդ, նա ունի 31 տիտղոս, և հուսով եմ, որ շուտով կստանա 32-րդը։ Սերխիո Բուսկետսը հիանալի է որպես մարդ, հենակետային ավագ: Մենք խոսեցինք նրա որոշման մասին։ Սերխիոն մեր թիմի մի մասն է, «Բարսելոնան» միշտ կլինի նրա տունը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Այս մրցաշրջանում Բուսկետսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։