Օլիվեր Կան. «Թոմաս Տուխելը տպավորեց ինձ առաջին իսկ օրվանից»

«Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կանը խոսել է մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին։

«Տուխելը տպավորեց ինձ առաջին իսկ օրվանից: Ես տեսա, թե որքան լավ է նա զգացմունքային առումով զգում թիմին և ճիշտ խոսքերով քաջալերում էր ֆուտբոլիստներին:

Երբ ես ինքս լսում եմ Տուխելի ելույթները, ինքս ցանկություն եմ ունենում մտնել խաղադաշտ»,- Կանի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Նշենք, որ Տուխելը «Բավարիան» գլխավորեց 2023 թվականին՝ փոխարինելով Յուլիան Նագելսմանին։