«Արսենալը» հետաքրքրված է «Վալյադոլիդի» պաշտպան Իվան Ֆրենսեդով:
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, լոնդոնյան ակումբը 18-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար դժվար մրցակցության է հանդիպել Դորտմունդի «Բորուսիայից»: Ֆուտբոլիստի արժեքը կկազմի մոտ 20 մլն եվրո։
Այս մրցաշրջանում պաշտպանը «Վալյադոլիդի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում և գոլ չի խփել։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: