Էդին Ջեկո. «Ամեն ինչ պետք է անենք հաղթելու համար»

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Միլանի» հետ առաջիկա սպասվող խաղի մասին։

«Ես բացարձակ հանգիստ եմ։ Դա տպավորիչ հանդիպում է լինելու: Պետք է հպարտանալ, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում կխաղան միլանյան երկու ակումբներ։

«Ինտերն» ուժեղ է, մենք ամեն ինչ ունենք հաղթելու համար։ Դրա համար պետք է ամեն ինչ անել»,- Ջեկոյի խոսքերն է փոխանցում Calcio News-ը: