Պյոտր Զելինսկին կարող է տեղափոխվել Անգլիա

Կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է Goal-ը՝ վկայակոչելով Fichajes-ին, Զիելինսկու պայմանագրի երկարաձգման բանակցությունները «Նապոլիի» հետ հաջողությամբ չեն պսակվել:

Զելինսկին մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին, և նա կարող է հայտնվել Անգլիայում:

«Լիվերպուլը» պատրաստ է հաջորդ ամառ 28-ամյա լեհի տրանսֆերի համար վճարել 30 միլիոն ֆունտ (գրեթե 35 միլիոն եվրո):

Պյոտր Զելինսկին մայիսին կդառնա 29 տարեկան։ Լեհ կիսապաշտպանը «Նապոլիում» հանդես է գալիս 2016 թվականի օգոստոսից։

Այդ ժամանակից ի վեր Զելինսկին անցկացրել է 325 հանդիպում, որոնցում խփել է 47 գոլ և կատարել 43 գոլային փոխանցում: