Սերխիո Բուսկետսը որոշում է կայացրել

Կարծես թե Սերխիո Բուսկետսն իսկապես կհեռանա «Բարսելոնայից» այս մրցաշրջանի ավարտից հետո։

Գլխավոր մարզիչ Չավին ցանկանում էր փորձառու կիսապաշտպանին պահել թիմի շարքերում, սակայն Բուսկետսն որոշել է հեռանալ:

Ինչպես հայտնում է Marca-ն, Բուսկետսն արդեն հայտնել է թիմակիցներին իր որոշման մասին։

Բուսկետսը նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև հունիսի վերջը։

Նա «Բարսելոնայի» հիմնական կազմում անցկացրել է 719 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։