«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ կցանկանար խաղալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։
«Ես կցանկանայի խաղալ Գվարդիոլայի գլխավորությամբ: Ես տեսնում եմ, թե ինչպես է նա զարգացնում իր ֆուտբոլիստներին որպես ֆուտբոլիստներ և որպես անհատներ:
Տեսեք, թե ինչպես է նա աշխատում Ջոն Սթոունսի և Ջեկ Գրիլիշի հետ, ինչպես է նա փոխել պաշտպանության գիծն այս մրցաշրջանում, ինչ առաջընթաց է գրանցել Նաթան Աքեն:
Եվ դրանք հեռու են նրա աշխատանքի բոլոր օրինակներից»,- Ռունիի խոսքերն է մեջբերում է The Times-ը: