«Չելսին» կփորձի ամեն գնով ձեռք բերել Վիկտոր Օսիմհենին

«Չելսին» փորձում է օգտագործել թիմի ֆուտբոլիստներից մեկին բանակցություններում «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու համար, հայտնում է Caught Offside-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները դիտարկում են գործարքի մեջ ներառելու Քրիստիան Պուլիշիչին կամ Ռոմելու Լուկակուին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում»:

Ընթացիկ մրցաշրջանում Օսիհհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը 24-ամյա նիգերիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։