«Չելսիի» ղեկավարությունը այս շաբաթ կարևոր որոշում է կայացնելու

«Չելսին» ծրագրում է որոշել գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածությունը արդեն այս շաբաթ, հայտնում է The Athletic-ն։

Աղբյուրի համաձայն՝ նոր գլխավոր մարզչի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Նշվում է, որ «Թոթենհեմի» և ՊՍԺի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շարունակում է մնալ գլխավոր ֆավորիտը: