«Այնտրախտի» գործադիր տնօրենը հայտնել է, Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերային արժեքը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գործադիր տնօրեն Ակսել Հելմանը խոսել է թիմի հարձակվող Ռանդալ ԿոլոՄուանիի տրանսֆերային արժեքի մասին:

«Մենք ցանկանում ենք, որ նա մնա այստեղ: Բայց, եթե խոսքը գնում է նրան վաճառելու մասին, դա կարող է լինել 90 միլիոն եվրոյի դիմաց»,- Հելմանի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերով հետաքրքրված է «Բավարիան»։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: