Լիոնել Մեսսիի ապագան մնում է անորոշ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացուն իսկապես առաջարկ է արվել Սաուդյան Արաբիայից:

«Ալ-Հիլալը» Մեսսիին առաջարկում է պայմանագիր 400 միլիոն եվրո աշխատավարձով մեկ մրցաշրջանում, սակայն նա չի համաձայնվել տեղափոխությանը:

Նշվում է, որ Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո որոշում կկայացնի, թե որտեղ կշարունակի կարիերան։