Էդուարդո Կամավինգան տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Իսպանիայի գավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Օսասունային» և նվաճեց տիտղոսը:

«Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան դարձել է թիմի ամենաշատ պարգևատրված երիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է Madrid Xtra-ն։

Սա Կամավինգայի վեցերորդ տիտղոսն է «Ռեալի» կազմում: Նա դարձավ ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով նվաճել է 6 տիտղոս։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականին։