«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն բաց է թողել անգլիական թիմի մարզումը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից առաջ, հայտնում է BBC-ի լրագրող Սայմոն Սթոունը իր սոցիալական ցանցերում։
Ֆուտբոլիստի բացակայության պատճառները չեն նշվում։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ:
Նախորդ ամիս հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել: