Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային նպատակ ունի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Թոթենհեմի» պաշտպան Պեդրո Պորրոյի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ չէ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել պաշտպանից։

Մադրիդի «Ռեալն» իր հերթին պատրաստ է մեծ առաջարկ անել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա իսպանացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։