Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ օրերս կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Փաստաթղթերն արդեն պատրաստ են, կողմերը պետք է կարգավորեն վերջին մանրամասները։ Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսը։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Թիմի կազմում նա երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հինգ անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում։