«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է այս ամառ ձեռք բերել «Սպորտինգի» պաշտպան Գոնսալո Ինասիոյին, հայտնում է O Jogo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լիվերպուլը», սակայն 21-ամյա պորտուգալացին հակված է միանալ մանչեսթերյան ակումբին։

2022/23 մրցաշրջանում Ինասիոն «Սպորտինգի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: