Մադրիդի «Ռեալի» հարձակվողի տունը թալանել են

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի տունը թալանել են շաբաթ օրը կայացած Իսպանիայի գավաթի եզրափակչի ժամանակ։

Իսպանիայի ոստիկանությունը հանցագործներիմ արդեն փնտրում է, ինչպես պատմում է EFE-ն։ Այս պահին վնասի չափի մասին տեղեկություն չկա։

Իսպանիայի գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Օսասունային»:

Հենց Ռոդրիգոն դարձավ հանդիպման գլխավոր հերոսը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Ռոդրիգոն տանը ապրում է ծնողների հետ։ Եզրափակիչ հանդիպման ժամանակ նրանք նույնպես մարզադաշտում էին։