Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել ՊՍԺ-ն

ՊՍԺն կապի մեջ է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ Մոուրինյոն գործնականում ներգրավված չէ բանակցություններում՝ հարցը թողնելով իր գործակալ Ժորժե Մենդեշին, ով անմիջականորեն շփվում է փարիզցի մարզական խորհրդական Լուիս Կամպոսի հետ։

Նշվում է, որ բանակցությունները առաջադեմ փուլում են:

Նշենք, որ 60-ամյա մասնագետը գլխավորել է «Ռոման» 2021 թվականի հուլիսին: