ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է Laureus-ի տարվա լավագույն մարզիկ մրցանակին։
Այսօր՝ մայիսի 8-ին, տեղի ունեցավ Laureus World Sports Awards 2023 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է 2022-2023 թվականների սպորտում ունեցած ձեռքբերումների համար։
2022 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն։
Կատարում նա անցկացրել է 7 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։