Կիլիան Մբապպեն խնդրանքով դիմել է ՊՍԺ-ի ղեկավարությանը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան շուտով կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Le10sport-ը:

Աղբյուրի համաձայնա՝ փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապպեն հավանություն է տվել պորտուգալացու հնարավոր տրանսֆերին։

Նրան աջակցում է նաև ՊՍԺ-ի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսը։

Հաղորդվում է, որ Մբապպեն ցանկանում է վերամիավորվել Սիլվայի հետ: Նախկինում ֆուտբոլիստները միասին հանդես են եկել «Մոնակոյում» 2016/17 մրցաշրջանում։

Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Այս մրցաշրջանում 28-ամյա պորտուգալացին անցկացրել է 49 հանդիպում, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։