Ջուդ Բելինգհեմը որոշում է կայացրել

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կհրաժարվի երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ դորտմունդցիները պատրաստ են 19-ամյա անգլիացուն նոր պայմանագիր առաջարկել մինչև 2029 թվականը՝ աշխատավարձի զգալի բարձրացումով, սակայն Բելինգհեմը կմերժի առաջարկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգհեմը մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։