Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է կարիերան ավարտել 2024 թվականին։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, 32-ամյա բելգիացին վերջին մի քանի ամիսների ընթացքում մտածում է կարիերան ավարտելու հնարավորության մասին այն բանից հետո, երբ հաջորդ տարի մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը կլրանա:
Նշվում է, որ Ազարը վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։