Էդին Թերզիչ. «Հաճելի էր դիտել, թե ինչպես են տղաները խաղում կոլեկտիվ ֆուտբոլ»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը գոհ է Բունդեսլիգայի 31-րդ տուրի խաղում «Վոլֆսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակից (6:0).

«Մենք խաղի սկզբից մինչև վերջ ցուցադրեցինք բացարձակ թոփ խաղ՝ ոչ միայն խփելով շատ գեղեցիկ գոլեր, այլև անառիկ պահելով դարպասը։ Հաճելի էր դիտել, թե ինչպես են տղաները խաղում կոլեկտիվ ֆուտբոլ։ Նման պայմաններում ցանկացած մրցակցի համար դժվար է դառնում, հատկապես, երբ խաղում ենք տանը։ Եթե ​​մնացած երեք հանդիպումներն անցկացնենք նույն ցանկությամբ, ապա դրանք նույնպես հաղթելու լավ հնարավորություններ կունենանք»,- Թերզիչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։