Ժոզե Մոուրինյո. «Ֆուտբոլը ֆուտբոլ է, երբեմն պայմանագրերը ամենակարեւորը չեն»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իտալական ակումբից իր հնարավոր հեռանալու մասին.

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի մասնագետը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

«Իրավիճակը պարզ է, պայմանագրային տեսանկյունից ես դեռ մեկ տարի կաշխատեմ այստեղ։ Ֆուտբոլը ֆուտբոլ է, երբեմն պայմանագրերը ամենակարեւորը չեն։

Ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ է, հաջորդ խաղը միշտ ամենակարևորն է»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Metro-ն։

Իտալական Ա Սերիայի 34 տուրից հետո «Ռոման» 58 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը։