Հայտնի է, թե երբ «Չելսին» կհայտարարի թիմի նոր գլխավոր մարզչի անունը

Լոնդոնի «Չելսին» այս շաբաթ կհայտարարի թիմի նոր գլխավոր մարզչի անունը, ով թիմը կսկսի մարզել հաջորդ մրցաշրջանի սկզբից։

Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը սոցցանցերում հայտնում է, որ մարզչի պաշտոնի  գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ Մաուրիսիո Պոչետինոն, ում հետ «թոշակառուների» ղեկավարությունը բանակցությունների մեջ է։

Պոչետինոն նախկինում աշխատել է Անգլիայում՝ գլխավորելով «Սաութհեմփթոնը» և «Թոթենհեմը»։