Ուեյն Ռունի. ««Մանչեսթեր Սիթին» ոչ միայն կհաղթի, այլ կջարդի «Ռեալին»»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության ակնկալիքներով։

««Մանչեսթեր Սիթին» ոչ միայն կհաղթի «Ռեալին», այլ կջարդի նրանց։ Իհարկե, ես կարող եմ սխալվել: Չկա ավելի լավ թիմ, որը կարող է հերքել փաստարկները, քան Կառլո Անչելոտտիի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայում:

Մեկ տարի առաջ «Ռեալը» նույն փուլում պայքարից դուրս թողեց «Սիթիին», բայց հիմա ամեն ինչ այլ է։ «Սիթին» ավելի լավն է պաշտպանությունում։ Նրանք ավելի հանգիստ թիմ են, որոնք խաղում են Չեմպիոնների Լիգայում, կարծես թե դասեր քաղել են եվրոպական մրցաշարերում անցած փորձից:

Բայց հիմնական փոփոխությունը, իհարկե, Էրլինգ Հոլանդն է։ Հենց նա է թիմերի հիմնական տարբերությունը», – Ռունիի խոսքերը մեջբերում է The Times-ը։