«Բարսելոնան» մտադիր է կրկին անվճար ձեռք բերել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին

«Բարսելոնան» մտադիր է հետ բերել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, ով ներկայումս խաղում է «Չելսիում», հայտնում է Sport.es-ը:

2022 թվականի ամռանը կատալոնացիները 33-ամյա գաբոնցի հարձակվողին լոնդոնցիներին վաճառեցին 12 միլիոն եվրոյով։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» հաջորդ մրցաշրջանում ծրագրեր չունի ֆուտբոլիստի հետ կապված, ուստի պատրաստ է խզել նրա հետ պայմանագիրը։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Օբամեյանգի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։