ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին մոտ ժամանակներս կարող է հեռանալ փարիզյան ակումբից։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, իտալացի ֆուտբոլիստը դիտարկում է այս ամառ փարիզյան ակումբից հեռանալու տարբերակը: Ակումբի ղեկավարությունը չի առարկի ֆուտբոլիստի վաճառքին։ Հեռանալու պատճառների մասին այս պահին չի հաղորդվում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: