Վահան Բիչախչյանը հաղթական գոլ է խփել «Լեգիայի» դեմ խաղում (VIDEO)

Հայաստանի ազգային հավաքականի և «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Լեգիայի» դեմ Լեհաստանի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում (2-1):

Վահանը հաղթական գնդակը հեղինակել է  88-րդ րոպեին:  Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը թիմի կազմում 35 խաղում խփել է 7 գոլ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հեղինակած շքեղ գոլը կարող եք դիտել ստորև