CHAMPIONS LEAGUE. Բերնարդու Սիլվա. «Հիմարություն կլինի չհարգել «Ռեալին», բայց մենք նպատակ ունենք հաղթել նրանց»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության սպասելիքներով։

«Մենք շատ ենք հարգում «Ռեալին», ճիշտ է, բայց մենք ընդհանրապես չենք վախենում նրանցից։ Ինչո՞ւ պետք է վախենանք նրանցից։

Կփորձենք պահպանել այն թափը, որը ձեռք ենք բերել երկու ամսում, որպեսզի մեծ վստահությամբ մասնակցենք խաղին ու հաղթենք։

Հիմարություն կլինի չհարգել «Ռեալին», բայց մենք նպատակ ունենք հաղթել նրանց՝ հիշելով, որ նախորդ մրցաշրջանում պարտվեցինք նրանց դժվարին խաղում։

Այս անգամ մենք կփորձենք այլ արդյունքի հասնել»,- Բերնարդո Սիլվայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա մայիսի 9-ին Մադրիդում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: