«Մանչեսթեր Յունայթեդը» թոփ պաշտպանի է թիրախավորել

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կազմը: Անգլիական ակումբի թիրախում է պաշտպան Կիմ Մին Ջեն։

Կորեացին հիանալի մրցաշրջան է անցկացրել «Նապոլիում» և ամռանը նրան ձեռք բերելու համար կատաղի պայքար է սպասվում:

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է ձեռք բերել կորեացու տրանսֆերը:

Ակումբը 26-ամյա պաշտպանի համար կառաջարկի 60 միլիոն եվրո:

«Կարմիր սատանաները» կարծում են, որ թանկարժեք առաջարկը կստիպի «Նապոլիին» անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ։