Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ասել է, որ ակումբում բոլորը գոհ են մարզիչ Կառլո Անչելոտտիից։
«Իսպանիայի առաջնությունում մենք չբավարարեցինք պահանջները, և դրա համար հեշտ է մեղադրել մարզչին, բայց մենք նաև պետք է նայենք մեզ, ֆուտբոլիստներին, քանի որ մենք լավագույն հանդիպումները չենք անցկացրել, որպեսզի պայքարենք։ Բոլորը գոհ են Անչելոտտիից»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ Անչելոտտին ակումբում կմնա առնվազն մինչև 2024 թվականը։