ՊՍԺ-ն պատրաստ է շարունակել բանակցությունները հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը գրավիչ առաջարկ է ուղարկել ֆուտբոլիստի ներկայացուցիչներին։ Արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։
Ավելի վաղ 35-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Լորիենից» պարտվելուց հետո (1:3) մեկնել էր Սաուդյան Արաբիա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մեսսիի հեռանալը արտոնված չէր փարիզցիների ղեկավարության կողմից։ Հարձակվողը երկու շաբաթով հեռացվել է խաղերից և մարզումներից։