Ֆրենկ Լեմպարդ. «Մենք առաջին քայլն ենք արել առաջ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Բորնմութի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։

«Որոշ ֆուտբոլիստներ սկսում են ոտքի կանգնել: Սովորաբար մեկ կամ երկու նոր ֆուտբոլիստներ են գալիս «Չելսի», բայց հիմա նրանք ավելի շատ են։ Հասկանալի է, որ կարող է դժվար լինել թիմում ճիշտ ռիթմ և վստահություն գտնելը:

Մենք առաջին քայլն ենք արել առաջ։ Այս ճանապարհը հեշտ չի լինելու, բայց թիմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, նրանք պետք է դառնան մեկը, որպեսզի մեզ հետ բերեն այնտեղ, որտեղ մենք պատկանում ենք:

Մենք շատ ծանր շարք ենք անցել, դժվար տարի էր, և մենք շատ աշխատանք ունենք անելու: Բայց խաղն ու արդյունքն ինքնին դրական տպավորություն են թողնում, մենք արժանի ենք հաղթանակի, և սա լավ առաջընթաց է տղաների համար»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։