«Միլանը» պաշտպանությունը ուժեղացնելու նոր տարբերակ է գտել

«Նորվիչի» պաշտպան Էնդրյու Օմոբամիդելեն կարող է տեղափոխվել այլ առաջնություն, հայտնում է Irish Independent-ը:

Ըստ աղբյուրի՝ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։

«Նորվիչի» ղեկավարությունը պատրաստ է բանակցել իտալական գրանդի հետ։

Պոտենցյալ տրանսֆերը կարող է արժենալ 23 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Էնդրյուն մասնակցել է Չեմպիոնշիփի 33 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Օմոբամիդելեի գործող պայմանագիրը «Նորվիչի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: