Կալիդու Կուլիբալին շնորհավորել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին

«Նապոլիի» նախկին պաշտպան Կալիդու Կուլիբալին, ով այժմ հանդես է գալիս «Չելսիում», շնորհավորել է նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին չեմպիոնության կապակցությամբ։

«Ես հաղորդագրություն ստացա Կալիդուից և ուզում եմ կիսվել ձեզ հետ հրապարակելով այն. «Դուք ձեր աշխատանքով արժանի էիք այս առաջնությանը, դա վաղուց պետք է լիներ, մաղթում եմ ձեզ հաղթանակներ և տիտղոսներ։ Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիք խաղալ այս գույների և քաղաքի համար: Առաջ, Նեապոլ: Գրել է ինձ Լալիդուն»,- դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։