CHAMPIONS LEAGUE. Հայտնի է «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղի մրցավարական անձնակազմը:

Հանդիպումը կսպասարկի գլխավոր մրցավար Արթուր Դիաշը, նրան  կօգնեն Պաուլու Սոարեշն ու Պեդրու Ռիբեյրուն (բոլորը Պորտուգալիա):

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: