Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը համաձայնության է եկել 37-ամյա խորվաթի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար մինչև 2024 թվականի ամառ։
Անձամբ ֆուտբոլիստը, մերժել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը:
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։