«Նապոլին» աստղաբաշխական առաջարկ է ստացել Վիկտոր Օսիմհենի համար

ՊՍԺ-ն պատրաստ է ամռանը 150 միլիոն եվրո վճարել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի դիմաց, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ առաջիկա օրերին ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է հանդիպել ֆուտբոլիստի գործակալի հետ և քննարկել հնարավոր տեղափոխությունը։

Նեապոլական ակումբը չի ցանկանում բաց թողնել Օսիմհենին, սակայն նշվում է, որ 150 միլիոն եվրոյի առաջարկը նրանց պլանները կարող է փոխել։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։