Կարիմ Բենզեման տպավորիչ նվաճման է հասել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ֆրանսիացի ֆուտբոլիստն է։ Ֆուտբոլիստը ակումբի հետ միասին հաղթել է Իսպանիայի գավաթի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչում։

Մադրիդցիները 2-1 հաշվով հաղթեցին «Օսասունային»:

Այս գավաթը հարձակվողի համար 33-րդն էր կարիերայում: Իր կարիերայի ընթացքում Բենզեման 25 տիտղոս է նվաճել Մադրիդի «Ռեալի» կազմում, 7 տիտղոս՝ «Լիոնի» և մեկ տիտղոս՝ Ֆրանսիայի հետ։

Նշենք, որ «Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը 26 տիտղոսով երկրորդն է, Ֆրանկ Ռիբերին 23 տիտղոսով երրորդն է: