«Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը ցանկանում է օգտվել 21-ամյա անգլիացու ապագայի անորոշությունից «Մանչեսթեր Յունայթեդում» և փորձել ամռանը վարձակալել նրան։

«Յուվենտուսի» ղեկավարությունը կարծում է, որ մանկունիանցիների նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է ազդել Գրինվուդի վրա։

Գրինվուդը շարքից դուրս է եկել 2022 թվականի հունվարից այն բանից հետո, երբ ընկերուհին նրան մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ։

Այս տարվա փետրվարին բոլոր մեղադրանքները հանվեցին հարձակվողի վրայից, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» նրան թիմ չվերադարձրեց, քանի որ ներքին հետաքննություն է անցկացնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։