«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

Միլանի «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանը կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու տարբերակ ունի։ Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», հայտնում է Transfer News-ը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերն արդեն բանակցությունների են վարում։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել դարպասապահի դիմաց։

Նշենք, որ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 21 հանդիպում և բաց թողել 19 գնդակ։