Բերնարդու Սիլվա․ «Հիմարություն կլինի չհարգել «Ռեալին»»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության սպասելիքներով։

«Մենք շատ ենք հարգում «Ռեալին», ճիշտ է, բայց մենք ընդհանրապես չենք վախենում նրանցից։ Ինչո՞ւ պետք է վախենանք նրանցից։ Կփորձենք պահպանել այն թափը, որը ձեռք ենք բերել երկու ամսում, որպեսզի մեծ վստահությամբ գնանք խաղի ու հաղթենք։ Չնայած մենք հասկանում ենք, որ նրանք անցյալ մրցաշրջանում հաղթել են Չեմպիոնների Լիգան ինչ-որ պատճառով։

Խոսքը «Ռեալի» զինանշանի մասին չէ։ Ամեն ինչ կապված է այն ֆուտբոլիստների հետ, ովքեր խաղադաշտ են դուրս գալիս: Եթե ​​«Ռեալը» չունենար Մոդրիչին, Կրոսին, Վինիսիուսին և Բենզեմային, թեև կարող եմ ամբողջ կազմը նշել, նա ոչինչ չէր հաղթի, քանի որ ակումբի անունն ինքնին ոչինչ չի տալիս։

Հիմարություն կլինի չհարգել «Ռեալին», բայց մենք նպատակ ունենք հաղթել նրանց՝ հիշելով, որ նախորդ մրցաշրջանում պարտվեցինք նրանց դժվարին պայմաններում։ Այս անգամ մենք կփորձենք այլ արդյունքի հասնել»,-  Սիլվայի խոսքերն է մեջբերում Goal-ը։