Էրիկ տեն Հագ․ «Լավագույն ֆուտբոլիստները սիրում են բարդ խնդիրներ լուծել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է ԱՊԼ-ի 35-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղի սպասելիքներով։

«Մեզ շատ էներգիա և լավ խաղային պլան է պետք: Մենք պետք է 100 տոկոսով պատրաստ լինենք խաղին։ Լավագույն ֆուտբոլիստները սիրում են բարդ խնդիրներ լուծել, բայց դրա համար էներգիա է պահանջվում:

Սա մեր գործն է, սա մեր պարտականությունն է։ Պետք է ընդունել անցյալի պարտությունը և մի կողմ դնել։ Վստահ եմ, որ մենք կարող ենք գլուխ հանել այդ ամենից», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 63 միավորով 4-րդ տեղում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Վեսթ Հեմը» 34 միավորով 15-րդ տեղում է։