«Բարսելոնայի» հարձակվող Ֆերրան Տորեսը կարող է վարձավճարով հեռանալ թիմից, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը դիտարկում են այն հնարավորությունը, որ 23-ամյա հարձակվողը հաջորդ մրցաշրջանում կարող է վարձավճարով տեղափոխվել մեկ այլ թիմ, եթե չկարողանան վաճառել հարձակվողին:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ինտերը» և Լոնդոնի «Արսենալը»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։