Ֆրանկ Կեսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը, հայտնում է ինսայդեր Լուիս Միգելսանցին։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Լոնդոնի «Թոթենհեմում»։ Անգլիական ակումբի ղեկավարությունը «Բարսելոնային» կվճարի 25 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։